Ընտրացանկ
Ազդագիր
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12 Փետրվար 2019

                                                        

Հարգելի  հայրենակիցներ,

ս.թ.փետրվարի 13-ին և 16-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է երկու կարևոր տոներ՝Տյառնընդառաջի և Սուրբ Սարգիս Զորավարի   տոները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառն ընդառաջի տոնի օրը՝փետրվարի  14-ը, հռչակվել է նորապսակների օրհնության օր: Օրհնության նպատակն այն է,  որ նորապսակները, մեկ անգամ ևս ստանալով Աստծո օրհնությունը, քաջ գիտակցեն իրենց պատասխանատվությունը  և կյանքի բոլոր օրերում լինեն միմյանց սիրող ու հարգող  զույգեր:

Այդ առթիվ՝ ք.Ստեփանակերտում և ԱՀ բոլոր շրջաններում մեծ շուքով կնշվեն վերոնշյալ  տոները:

Ք.Ստեփանակերտ.

 

Փետրվարի 13-ին Ստեփանակերտի Սուրբ  Հակոբ եկեղեցում տեղի կունենա երեկոյան  ժամերգություն: Այնուհետև 18:00-ին  եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում: Միաժամանակ Տյառնըդհառաջին նվիրված տոնական միջոցառում կկազմակերպվի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական  թատրոնի բակում:

 

Ք. Ասկերան.

Փետրվարի 13-ին, Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում ժամը 17:00 տեղի կունենա երեկոյան ժամերգություն: 18:00-ին Ասկերանի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի տոնական միջոցառում:

 

 

Ք.Շուշի.

Փետրվարի 13-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն, այնուհետեւ ժամը  18:00-ին եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում: Միջոցառումները կշարունակվեն Շուշիի Մշակույթի տան բակում:

 

Հադրութի շրջան.

Ք.Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցում ժամը  18:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն:Այնուհետև կկազմակերպվի տոնական միջոցառում:

Նույն օրը Ակնաղբյուր համայնքում ժամը 15:00-ին  կկազմակերպվի տոնակատարություն:

 

Ք.Մարտունի .

Փետրվարի 13- ին Մարտունու Սուրբ Ներսես եկեղեցում ժամը  17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն: Այնուհետև կկազմակերպվի տոնական միջոցառում:

 

Քաշաթաղի շրջան.

Ք.Բերձոր Փետրվարի 13-ին ժամը 15:00-ին Վեհափառի հրապարակում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:

 

 

Շահումյանիշրջան.

Փետրվարի 13-ին  Դադիվանքի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցում ժամը17:00-ին  տեղի կունենա երեկոյան ժամերգություն: Այնուհետև եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում:

Ք. Մարտակերտ. Փետրվարի 13-ին  Ս.Կարապետ եկեղեցում ժամը 17:00-ին տեղի կունենա երեկոյան ժամերգություն,այնուհետեւ եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական միջոցառում:

Վերոնշյալ բոլոր տոնակատարություններին լինելու է խարույկ, ազգային երգ ու պար,ազգային խաղեր, ինչպես նաեւ ավանդական կերակրատեսակների հյուրասիրություն: Սիրով սպասում  եւ ակնկալում ենք  բոլորի ակտիվ մասնակցությունը :

                                                 Երիտասարդների օրհնության օր

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում՝ հայցելով Սբ. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում Սբ. Պատարագին։ Իսկ երիտասարդները քահանայից ստանում են օրհնություն։

Սուրբ Սարգիս զորավարի տոնի   (երիտասարդների օրհնության օր) կապակցությամբ ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության

նախարարությունը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ՔԴԿ-ի հետ միասին փետրվարի 16-ին կազմակերպում է ուխտագնացություն՝

  ՀՀ Արագածոտնի մարզի Ուշիի, Շուշիի շրջանի Եղծահողի,  Մարտակերտի  շրջանի  Հարությունագոմերի եւ Հադրութի  շրջանի  Մոխրենեսի Սուրբ Սարգիս  եկեղեցիները:  Բոլոր եկեղեցիներում  ժամը 10:30– ին մատուցվելու է  է Սուրբ Պատարագ:

    Հավատացյալներին խնդրում ենք ուխտագնացություններին մասնակցելու համար դիմել ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության  աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժին:

 

      Հեռ.՝     047- 73-25-49, 097- 24-92-00, 097-25-70-65

      Էլ. փոստ՝ saragir@mail.ru

Վերջին հայտարարություններ