Ընտրացանկ
Ազդագիր
Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորանք է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ

ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորանք է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ.<<Հունվարի 28-ը Հայրենյաց պաշտպանի ու Հայոց բանակի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Հայրենիքի պաշտպանությունը դարեր շարունակ եղել ու մնում է յուրաքանչյուր հայի սուրբ պարտքը: Պաշտպանելով հայրենիքը՝ պաշտպանել ենք մեր ինքնությունը, լեզուն , մշակույթը՝ կանոնավոր բանակի շնորհիվ , հաճախ էլ, ցավոք, առանց դրա գոյության. պարզապես ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ անձնազոհության, նրա՝ հայրենիքի վեհ գաղափարին անմնացորդ նվիրումի, նախնիների հանդեպ անսահման հարգանքի ու ապագա սերունդների նկատմամբ մեծ պատասխանատվության շնորհիվ:Այսօր էլ, ինչպես միշտ, հայրենիքի պաշտպանն իր բարձունքին է՝ խելացի, ուժեղ, շրջահայաց ու անվեհեր՝ պատրաստ պատվով հակահարված տալու թշնամու յուրաքանչյուր ոտնձգության: Մեր երիտասարդ, կենսախինդ զինվորների կողքին կանգնած են արդեն փորձառու և իմաստուն սպաներն ու հրամանատարները: Երիտասարդներն, ովքեր ուսումնատենչ են, խելացի, խոստումնալից, պատրաստ պետականաշինության գործընթացում իրենց փոքրիկ ներդրումն ունենալու, ցանկացած պահի նաև , առանց վարանելու, զենք են վերցնում ու նետվում սահման՝ պաշտպանելու երկրի ու ազգի անդորրը: Այս երիտասարդները, վստահաբար, մեր սահմանի ամրության ու մեր երկրի զարգացման առհավատչյան են:Շնորհավորում եմ մեր հայրենյաց պաշտպաններին՝ մաղթելով ուժ, կորով ու եռանդ, հոգու ամրություն ու շրջահայացություն: Թող խաղաղությունը թևածի մեր երկրում ու հոգիներում:Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ: Շնորհավո՛ր տոնդ, հայրենյա՛ց պաշտպան:>>

Վերջին հայտարարություններ