Ընտրացանկ
Ազդագիր
Սփյուռքի հետ մշակութային համագործակցության նոր ծրագրեր
 

Հունվարի 29_ին Արցախի ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը եւ փոխնախարար Մելանյա Բալայանը ընդունել են Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանին։Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ֊Սփյուռք մշակութային համագործակցության ծրագրեր, ՄԵՀԶ նախարարության եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի հետ համագործակցության հարցեր։Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել է Համազգայինի՝աշխարհասփյուռ կառույցի գործունեությունն ու դերը՝ հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործում։

Վերջին հայտարարություններ