Ընտրացանկ
Ազդագիր
Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունել է «Մայրը» ներկայացման դերասաններին ու կազմակերպիչներին

ՄԵՀԶ նախարարության և Հայաստանի մշակութային հիմնադրամի միջև ծավալվող համագործակցության արդյունքում մի շարք հետաքրքիր մշակութային ծրագրեր են իրականացվել Արցախում: Փոխգործակցությունը շարունակական է լինելու: Սպասվում է հրաշալի նախաձեռնությունների առատություն: Համագործակցության շրջանակում արցախցի թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի բեմադրած «Մայրը» ներկայացումը: Ներկայացման կազմակերպիչներին ու դերասաններին ընդունեց ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Հանդիպումը ամնիջական շփման, սպասվող ծրագրերի քննարկման, թատրոնի ապագայի վերաբերյալ մտահոգությունները կիսելու երկուստեք հնարավորություն էր: Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց արցախյան թատրոնի զարգացման իր տեսլականը, թատերական կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը: Հյուրերն էլ սերտ համագործակցության ակնկալիքով՝ իրենց պատրաստակամությունը հայտնեցին: Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը քննարկեցին առաջիկա համագործակցության կոնկրետ ծրագրեր:

Վերջին հայտարարություններ