Ընտրացանկ
Ազդագիր
Արցախում կնշվի սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80 ամյակը

Արցախում կնշվի սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80 ամյակըՀայտնի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանն Արցախում է: Այսօր սիրված կոմպոզիտորին հյուրընկալեց ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:<<Ուրախ ենք Ձեզ տեսնել Արցախում: Կրկնակի հաճելի է, որ Ձեր այցով սկիզբ է դրվելու մի համագործակցության, որից շահելու են մեր պատանի ու երիտասարդ երաժիշտները և արցախյան երաժշտասեր հանդիսատեսը : Մենք պատրաստ ենք Ձեզ հետ համագործակցելու տարբեր ձևաչափերով՝ վարպետաց դասերից մինչև համերգային նախագծերի իրականացում>>,- ողջունելով հյուրին՝ նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը: Ռոբերտ Ամիրխանյանն իր հիացմունքը հայտնեց Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի սաների ու դասատուների հետ հանդիպումից: <<Ես այստեղ մեծ ներուժ տեսա, շնորհալի շատ պատանիներ, ում հետ հաճույքով կաշխատեմ: Նրանք հետաքրքրված են իսկական արվեստով: Հանդիպման ընթացքում ես որոշեցի, որ երաժշտական այս կրթօջախի համար հիմն եմ ստեղծելու>>,- ոգևորությամբ իր ծրագրերով կիսվեց կոմպոզիտորը:Ի դեպ, այս տարվա հոկտեմբեր ամսին ՄԵՀԶ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտում մեծ համերգային նախագծով նշվելու է Ռոբերտ Ամիրխանյանի 80 ամյակը:Նախաձեռնությունը Արցախի Ջազ նվագախմբի ղեկավար, դաշնակահար Տիգրան Լալայանինն է: Նախագիծը, կարծես, շարունակությունն է 2018 թվականի սեպտեմբերին կայացած մեկ այլ հրաշալի ձեռնարկի՝ մաեստրո Մարտին Վարդազարյանի 80ամյա հոբելյանին նվիրված համերգի: Հանդիպմանը , որին ներկա էր նաև Արցախի Ջազ նվագախմբի ղեկավար  Տիգրան Լալայանը,  քննարկվեցին նաև համագործակցության ու սպասվող համերգային նախագծի  մանրամասներ:

Վերջին հայտարարություններ