Ընտրացանկ
Ազդագիր
Հուշագրի ստորագրում

Ապրիլի 18-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը եւ Երեւանի պետական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

 

Հուշագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով մշակութային քաղաքականության եւ մշակույթի մասին բազմաբնույթ գիտելիքների փոխանակման անհրաժեշտությունը: Համագործակցության արդյունքում նախատեսվում է ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի կողմից մշակութային քաղաքականության սկզբունքների, մոդելների, միջազգային փորձի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ժամանակակից մշակութային գործընթացների հետազոտություն և խորհրդատվություն, մշակութաբանության ոլորտում մասնագետների պատրաստում, գիտաժողովների կազմակերպում և այլն: ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ՝ այս համագործակցությունը մշակութային քաղաքականության գիտականացմանն ուղղված կարևոր քայլ է:

Հուշագրի ստորագրման արարողությանը հաջորդեց հնագիտական հանձնախմբի նիստը, որի ընթացքում ելույթների տեսքով ներկայացվեց 2018 թվականին Արցախի տարածքում իրականացված հնագիտական պեղումների հաշվետվություն:

 

Վերջին հայտարարություններ