Ընտրացանկ
Ազդագիր
Արցախյան պատանեկան երգչախմբերը՝ <<Երգող Հայաստանում>>

2019 թվականի ապրիլի 27-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կայացել է ,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 10-ր դ մրցույթի 1-ին փուլը, որին Արցախից իրենց մասնակցությունն են բերել 7 երգչախմբեր. 4-ը ՝Ա կարգում, 3-ը՝ Բ կարգում: Առաջին փուլի արդյունքներով հաղթող ճանաչված երգչախմբերը իրավունք կնվաճեն մասնակցել ք. Երևանում կայանալիք մրցույթի 2-րդ փուլին: Իսկ առաջին փուլի արդյունքները հայտնի կդառնան ս.թ. մայիսի 2-ին:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի երաժշտական ընկերության և <<Հայ փոքրիկ երգիչներ>> միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ` 2019թ. ապրիլի 20-ից մայիսի 5-ը կազմակերպվում է <<Երգող Հայաստան>> մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 10-րդ հոբելյանական մրցույթը՝նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-րդ տարեդարձին: Մրցույթն  անցկացվում է երկու փուլով և երկու կարգով. Կարգ Ա` երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբեր, կարգ Բ` հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբեր: Առաջին փուլն անցկացվում է ՀՀ մարզերում, Ջավախքում, Արցախում, Երևանում, իսկ 2-րդ փուլը` Երևանում` Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում` առաջին փուլի արդյունքում ընտրված երգչախմբերի մասնակցությամբ: Մրցույթը կավարտվի գալա համերգով, որը կկայանա <<Արամ Խաչատրյան>> համերգասրահում՝ մայիսի 2-րդ տասնօրյակում:

Վերջին հայտարարություններ