Ընտրացանկ
Ազդագիր
Վախճանվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը

82 տարեկանում վախճանվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը։ԱՀ մշակույթի , երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր ցավակցությունն է հայտնել.<<Մեծ ցավով ու ափսոսանքով ընդունեցի հայ թատերարվեստի նվիրյալ , սիրված մտավորական Երվանդ Ղազանչյանի մահվան լուրը։ Նրա ողջ գործունեությունը կապված է եղել թատրոնի հետ, աշխատել է մինչև կյանքի վերջին օրը` հանդիսատեսին պարգևելով կախարդական թատերական արվեստի հետ պարբերաբար առնչվելու հնարավորություն: Իմ զորակցությունն եմ հայտնում Երվանդ Ղազանչյանի հարազատներին, մտերիմներին ու գործընկերներին>>:

Վերջին հայտարարություններ