Ընտրացանկ
Ազդագիր
Լեռնիկ Հովհաննիսյանը Բուլղարիայում էր

Նոյեմբերի սկզբին ԱՆ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել էր Բուլղարիա՝ մասնակցելու ծագումով արցախցի գրող Լեոնիդ Հուրունցի կիսանդրու բացման արարողությանը:Նախաձեռնությունը մեր հայրենակից, գործարար Կարեն Ալեքսանյանինն էր, ով Բուլղարիայի առաջին մայրաքաղաք Պլիսկայում հիմնել է Կիրիլյան տառերի թանգարան, որն ի դեպ , աշխարհում եզակի է իր տեսակի մեջ: Այնտեղ ներկայացված է կիրիլյան տառերի պատմությունը՝ ստեղծումից մինչև կատարելագործում: Թանգարանի հարևանությամբ է գտնվում նաև կիրիլյան այբուբենով ստեղծագործած գրողների կիսանդրիների պուրակը: Պուրակում տեղադրված են նաև Բուլղարիայի, ՌԴ-ի ,ՀՀ-ի, Սերբիայի հայտնի մշակութային գործիչների կիսանդրիներ: Թանգարանի հիմնադիրն առաջարկել էր ռուսերենով ստեղծագործած, ծագումով արցախցի հայ գրողի կիսանդրի տեղադրել տվյալ պուրակում:Երկար խորհրդակցելուց հետո որոշվեց հայ գրող, արձակագիր, ծագումով արցախցի Լեոնիդ Հուրունցի կիսանդրին տեղադրել:Արցախի պատվիրակության կազմում էր նաև Լեոնիդ Հուրունցի կիսանդրու հեղինակ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը:Խորհրդանշական է, որ Հուրունցի հայրենի Նորշեն գյուղից տարված հողը լցվել է կիսանդրու տակ:

«Նման խոշոր միջոցառումներին սովորաբար մշակութային, հասարակական ու քաղաքական ոլորտի մեծ թվով ներկայացուցիչներ են ներկա լինում: Հրաշալի առիթ է ստեղծվում դրսում ներկայացնել Արցախը, մեր մշակութային ժառանգությունն ու ժամանակակից մշակույթը: Նաև նոր ծանոթությունների, արդյունավետ հանդիպումների հնարավորություն էր:Բուլղարիայում ուկրաինացի և բելոռուս քանդակագործների հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք՝ տվյալ երկրներում տեղի ունեցող քանդակագործական սիմպոզիումներին Արցախի արվեստագետների մասնակցության առումով»,- ընդգծել է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Վերջին հայտարարություններ