Ընտրացանկ
Ազդագիր
Վախճանվել է սիրված երգիչ Վլադիմիր Օվչյան

Նոյեմբերի 30-ին երկրային կյանքին հրաժեշտ է տվել սիրված երգիչ , ԱՀ վաստակավոր արտիստ Վլադիմիր Օվչյանը:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները և նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իրենց ափսոսանքն ու  ցավակցությունն են հայտնում  Վլադիմիր Օվչյանի հարազատներին, մտերիմներին և ընկերներին:

Վլադիմիր Օվչյանը ծնվել է 1948թ. մայիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքում, արվեստագետների ընտանիքում:

1953-1963 թթ. սովորել է Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 դպրոցում:

1966 թվականին ընդունվել է  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի երգեցողության բաժինը և 1972 թվականին ավարտել այն:

1968-1970 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում:

1970 թվականին աշխատանքի է ընդունվել «Ղարաբաղ» պետական էստրադային նվագախմբում, որպես մենակատար երգիչ:

1980-1986 թթ. ընդունվել է աշխատանքի Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթում, որպես մենակատար երգիչ: Համույթի կազմում ունեցել է բազմաթիվ հյուրախաղեր ինչպես Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում,այնպես էլ Խորհրդային Միության մի շարք քաղաքներում:

1991-1999 թթ. աշխատել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, որպես ձայնի մշակման դասատու և իլյուստրատոր:

2000-2002 թթ. աշխատել է «Մենք ենք, մեր սարերը» տարեցների պետական համույթում, որպես երգիչ:

2015 թվականից առայսօր աշխատում է «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթում, որպես 1-ին կարգի երգիչ:

Արցախյան պատերազմի տարիներին տարբեր համույթների կազմում            

Վ. Օվչյանը հանդես է եկել ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում:

Երկար տարիներ մեծագույն նվիրումով հանդես գալով տարբեր բեմահարթակներում, Վ. Օվչյանն իր յուրօրինակ կատարումներով  մշտապես արժանացել է հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Այսօր էլ նա շարունակում է իր նպաստը բերել հայ մշակույթի  զարգացման  գործին:

2019 թվականին Վ. Օվչյանին շնորհվել է ԱՀ վաստակավոր արտիստի կոչում:

Վերջին հայտարարություններ